«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբում ցանկանում են 60%-ով կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը։ Ալբան պատրաստ չէ դրան և ցանկանում է փոխել ակումբային գրանցվումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալբան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ»։
























































