«Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչն արձագանքել է մադրիդյան թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած 4:0 հաշվով պարտությանը։
«Կարելի է խոսել 10-ամյա ցիկլի ավարտի մասին։ Այս ընթացքում թիմը շատ ուրախ էմոցիաներ է տվել։ հիանալի էր։ Մադրիդի «Ռեալը» հոգնել է ապագայի մասին մտածելուց։ Մրցակիցը շատ ավելի ուժեղ էր։ Բոլորը տեսան դա։ Ակումբը պետք է ծրագրեր կազմի ամառվա և ապագայի համար»,- Միյատովիչի խոսքն է մեջբերել AS-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ինտերի» հետ։
























































