«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ինտերի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Անկեղծ ասած, իտալական թիմի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը լավագույն նվերը չէ: Նրանք մրցունակ են։ «Ռեալի» նկատմամբ հաղթանակը շատ հաճոյախոսությունների կարժանանա, բայց մենք ժամանակ ունենք հոգեպես պատրաստվելու համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Ռեալին»: Առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։
«Ինտերն» իր հերթին կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքներով հաղթել է «Միլանին»:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: