«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է, որ «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան միանա թիմին, հայտնում է Caught Offside-ը:
Աղբյուրի համաձայն՝ գերմանացին ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել խաղացողին այս ամառ, սակայն միլանյան ակումբը չի ծրագրում բաժանվել ֆուտբոլիստից։
«Լիվերպուլը» պատրաստ է առաջարկել մոտ 80 միլիոն եվրո։ Այս գումարը կարող է ստիպել Ինտերին մտափոխվել՝ բաց թողնելու կիսապաշտպանին:
26-ամյա իտալացին Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































