Ուրուգվայցի փորձառու հարձակվող Էդինսոն Կավանին, ով այժմ հանդես է գալիս իսպանական Լա Լիգայում «Վալենսիայի» կազմում, կարող է լքել Եվրոպան և կարիերան շարունակել Հարավային Ամերիկայում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բոկա Խունիորսը»։
Արգենտինական ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել «չղջիկների» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Այս մրցաշրջանում Կավանին անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ուրուգվայցու աշխատանքային պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
























































