«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ինքը դրական է նայում Իսպանիա տեղափոխվելու հեռանկարին, քանի որ «Բավարիայում» իրավիճակը հիմա լավագույնը չէ՝ հանդերձարանը բաժանված է մի քանի «ճամբարների»:
«Բարսելոնան» արդեն սկսել է քայլեր ձեռնարկել Կիմիխին ձեռք բերելու ուղղությամբ, բայց դա հեշտ չի լինի, քանի որ կատալոնական ակումբը որոշակի ֆինանսական խնդիրներ ունի։ Այնուամենայնիվ, հենց Կիմիխին է կատալոնական թիմի ղեկավարությունը դիտարկում որպես փոխարինող Սերխիո Բուսկետսին, որը թիմից կհեռանա 2022/2023 մրցաշրջանից հետո:
























































