Անտոնիո Կասանոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու «Միլանի» հնարավորությունը գնահատել է 1 տոկոս:
Ստեֆանո Պիոլիի թիմը կիսաեզրափակիչ առաջին խաղում պարտվել է «Ինտերին» 0։2 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա այսօր։
«Բոլոր տեսակետներից հսկայական տարբերություն կա՝ գաղափարներ, ձևեր։ «Ինտերը» վերականգնել է բոլոր խաղացողներին, նույնիսկ Լուկակուին, նրանք երկու գնդակի առավելություն ունեն:
«Միլանը» դիմանում էր «Ինտերի» հետ բոլոր հանդիպումներում։ Կան բոլոր պայմանները, որոնք անհնարին են դարձնում քամբեքը «Միլանի» համար:
Ես 1% հնարավորություն եմ տալիս, որ «Միլանը» կշրջի խաղը։ Իմ կանխատեսումը՝ կլինի նորից 2։0 »,- ասել է «Միլանի» և «Ինտերի» նախկին հարձակվողը Bobo TV-ի եթերում:























































