Footy Headlines-ը, որը մասնագիտացած է մարզահագուստի լուսանկարների հրապարակման հարցում մինչ դրանց պաշտոնական թողարկումը, բացահայտել է, թե ինչպիսին է լինելու «Արսենալի» տնային մարզաշապիկը 2023/24 մրցաշրջանի համար։
Շապիկը կլինի ավանդական կարմիր և սպիտակ գույներով։ Հավաքածուն առանձնանում է կայծակի պատկերով նախշերով և ոսկեգույն շերտերով ուսերին։ Մարզաշապիկը նման է 2005/06 մրցաշրջանի հանդերձանքին: Սակայն, ի տարբերություն այդ շապիկի, նորը կունենա սպիտակ թևեր։

Նոր մարզաշապիկը պետք է վաճառքի հանվի 2023 թվականի հունիսի 9-ից։
























































