ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ․
«Վեստ Արմենիա» – «Մասիս» հանդիպումը մայիսի 23-ից տեխափոխվել է և տեղի կունենա մայիսի 24-ին, սկիզբը՝ 17։00-ին։
«Վեստ Արմենիա» ակումբի բոլոր տնային հանդիպումները նախկինում նշանակված Երևանի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել են Ձորաղբյուր մ/հ մարզադաշտ։
Հիշեցնենք` «Վեստ Արմենիան» Առաջին խմբի առաջատարն է`18 տուրից հետո վաստակած 46 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Լոկոմոտիվին» թիմն ընդամենը մեկ միավորով է գերազանցում: