«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է լրագրողների հետ: Առաջին հանդիպմանը «ներաձուրիները» հաղթել են 2-0 հաշվով։
«Մենք պետք է միասնական մնանք: Այս խաղում պետք է սառը գլխով խաղալ։ Այսօր կկայանա «Ինտերի» պատմության ամենակարևոր հանդիպումներից մեկը։
Մենք ցանկանում ենք իրականացնել մեր երազանքը և դուրս գալ եզրափակիչ։ Առաջին խաղում մենք հաղթեցինք, բայց «Միլանը» դեռ վտանգավոր է։ Նրանք հիանալի խաղացողներ ունեն»,- մեջբերում է մասնագետին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 16-ին, մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։