«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն լուրերը, թե կատալոնական ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայով։
«Բերնարդու Սիլվա՞ն․․. Տեսնենք, թե ինչպես է Լա Լիգան արձագանքում մեր ֆինանսական ծրագրին:
2015 թվականին Բերնարդուի տեղափոխությունը «Բարսելոնա» գրեթե կայացել էր: Ես Պորտուգալիայում էի նրա գործակալի հետ։ Նա թոփ խաղացող է, բարձրակարգ խաղացող, բայց նա «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է։ Ես ասելու ոչինչ չունեմ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվան դարձել է ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակն առաջիկա տրանսֆերային պատուհանի համար։
























































