Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Նոային»։
Առաջին կեսում «Փյունիկից» աչքի ընկան Ջոնել Դեսիրեն և Էդգար Մալաքյանը, որը հաստակ իրացրեց 11 մետրանոցը։ Առաջին խաղակեսում վիճաբանության համար խաղադաշտից հեռացվեցին թիմերի գլխավոր մարզիչները․ Եղիշե Մելիքյանն ու Ռոբերտ Արզումանյանը։
60-րդ րոպեին «Նոայից» գոլի հեղինակ դարձավ Գուդնյուզ Իգբովկեն։ 12 րոպե անց Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Փյունիկին»։
«Փյունիկը» 73 միավորով 2-րդ տեղում է։ «Ուրարտուն» 1 խաղ քիչ է անցկացրել և 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Նոան» 23 միավորով 9-րդ տեղում է։