Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»։
Չարենցավանում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Տանտերերի կազմում առաջին գոլի հեղինակը դարձավ Էդգար Մովսեսյանը, իսկ հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Ալեքսանդր Գլիշիչը, ով քիչ անց ստացավ երկրորդ դեղին քարտն ու լքեց խաղադաշտը։ Րոպեներ անց «Արարատի» ֆուտբոլիստ Մկոյանը ևս ստացավ կարմիր քարտ և հյուրերը հանդիպումն ավարտեցին ինը ֆուտբոլիստով։
Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին «Վանը» Ռումյան Հովսեփյանի խփած գոլի շնորհիվ նորից առաջ անցավ հաշվի մեջ, իսկ հանդիպման ամենավերջում տանտերերի կազմում երրորդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Քրիստոֆ Բոնիֆեյսը։
«Վանն» այս խաղից հետո իր ակտիվում ունի 37 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» 30 միավորով 7-րդ տեղում է։