«Ուրարտուի» ֆուտբոլիստ Դավիթ Խուրցիձեի գոլը ամենաարագն էր Հայաստանի գավաթի եզրափակիչների պատմության մեջ:
Ֆուտբոլիստը Fastex Հայաստանի գավաթի եզրափակչում «Շիրակի» դարպասը գրավել է հանդիպման 25-րդ վայրկյանին:
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» 2:1 հաշվով հաղթանակ է տարել և իր պատմության մեջ 4-րդ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։
«Ուրարտուից» աչքի է ընկել նաև Կարեն Մելքոնյանը, իսկ «Շիրակի» կազմում միակ գոլը հեղինակել է Մուսա Բակայոկոն։