«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հասկացրել է, որ ընդմիշտ չի հեռանում «Բարսելոնայից»:
«Ես հրաժեշտ չեմ տալիս, ասում եմ՝ կտեսնվենք», — գրել է Բուսկետսը Twitter-ում տեղադրելով մրցանակով իր լուսանկարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուսկետսը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Ինչպես երևում է, ֆուտբոլիստը կամուրջներ այրելու մտադրություն չունի և հույս ունի ապագայում վերադառնալ Բարսելոնա։
Կապտանռնագույնների չեմպիոն դառնալով՝ Բուսկետսը նվաճեց ակումբում իր 32-րդ գավաթը։ Ավելի շատ միայն Լիոնել Մեսսին ունի՝ 35։
























































