Դոլորես Ավեյրուն` «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առողջական խնդիրներ ունի:
A Bola-ն հայտնում է, որ Ռոնալդուի 65-ամյա մայրն անցած գիշեր կաթված է ստացել ու անմիջապես հոսպիտալացվել: Բժիշկների օպերատիվ միջամտությունը թույլ է տվել կանխել ծանր հետևանքները, որոնք կաթվածի նման դեպքերում կարող են արտահայտվել խոսքի և շարժունակության դժվարացմամբ:
Այս պահին Ռոնալդուի մայրը բժիշկների հսկողության տակ է:
Ռոնալդուն, հիշեցնենք, «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: Նախկինում, պորտուգալացին 9 տարի պաշտպանել էր «Ռեալի» գույները, իսկ դրանից հետո հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Լիսաբոնի «Սպորտինգում», որի սանն է հանդիսանում:
Պորտուգալիայի հավաքականում 35-ամյա հարձակվողը հանդես է եկել 2003 թվականից: