«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արձագանքել է թիմի չեմպիոնությանը։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ վաղաժամկետ չեմպիոն է հռչակվել՝ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում հաղթելով «Էսպանյոլին» (4:2):
«Մենք արեցինք դա։ Ի՜նչ հիանալի զգացողություն է: Շատ ուրախ եմ, որ Լա լիգայի տիտղոսը մերն է։ Շնորհակալությո՛ւն, «Բարսելո՛նա»»,- գրել է լեհ հարձակվողը սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք՝ ակումբը չորս տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց իսպանական Պրիմերան։ Կապտանռնագույններինհամար չեմպիոնությունը 27-րդն էր իրենց պատմության մեջ: Ավելի շատ տիտղոս ունի միայն Մադրիդի «Ռեալը»՝ 35։
Լևանդովսկին կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից։
























































