«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իր թիմի՝ Լա լիգայի չեմպիոն դանալը։ Մայիսի 14-ին «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» (4-2)՝ երաշխավորելով իրենց ոսկե մեդալներն առաջնությունում։
«Հաղթելը` նշանակում է, որ գործերը շատ լավ են ընթանում։ Եվրոպայում մենք այդ նույն մակարդակով չէինք խաղում, մենք այնտեղ կիսատ գործեր ունենք։
Ես ինձ բավարարված եմ զգում լավ կատարված աշխատանքից: Մենք դժվար պահեր ունեցանք, բայց գիտեինք, թե ինչպես պետք է միասնական մնալ։ Կարևոր է նաև, թե ինչպես ենք մենք հասել նպատակին։ Մենք շատ լավ ֆուտբոլ էինք ցուցադրում։
Սա Չավիի չեմպիոնությունը չէ։ Ինձ դուր չեն գալիս նման մեկնաբանությունները։ Սա «Բարսելոնայի» չեմպիոնությունն է։ Ես այստեղ եմ ակումբին օգնելու և այս խաղացողներից թիմ ստեղծելու համար:
Այն, ինչ կատարվեց ակումբի շուրջ, մեզ չօգնեց, բայց խաղացողները թիմային աշխատանքը վեր դասեցին անհատական աշխատանքից, և մենք շատ լավ մրցաշրջան անցկացրինք»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
























































