«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է առաջնությունում հաղթելուց իր հույզերով: Մայիսի 14-ին «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» (4-2)՝ երաշխավորելով Լա լիգայում իրենց ոսկե մեդալները։
«Հիանալի զգացում է: Աշխատանքը լավ է արված: Այն սկսվեց հուլիսին, և տասը ամիս մենք աշխատեցինք, զոհողությունների գնացինք։ Երկրպագուներն ու ակումբն արժանի են դրան։ Այս աշխատանքի շնորհիվ մենք հասել ենք կայունության։
Մենք հիանալի խաղում ապահովեցինք տիտղոսը։ Մենք հրաշալի էինք։
Մենք հաղթեցինք Լա Լիգան դերբիում, ինչն անսովոր է։ Դժվարությունների միջով անցանք, քննադատությունները շատ էին։ Մեր կատարած աշխատանքը չի գնահատվում այնպես, ինչպես հարկն է: Բայց սա «Բարսելոնան» է, և ես գիտեմ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում:
Մենք ցանկանում ենք հաղթել մնացած չորս հանդիպումներում։ Մենք արդեն հասել ենք մեր նպատակին, և այն դժվար էր»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































