«Ատլետիկոն», ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։
Ինչպես տեղեկացնում է As-ը, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մադրիդցիների ղեկավարությունը հանդիպում կանցկացնի 53-ամյա մասնագետի հետ։ Սիմեոնեն պատրաստ է մնալ ակումբում, եթե հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմը լրջորեն ուժեղացվի։
Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։ Մարզչի և ակումբի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
























































