Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ իր թիմի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը։
«Նա հոգնած էր, և ես թույլ տվեցի հանգստանալ, որպեսզի մինչև չորեքշաբթի նա թարմ լինի: Նա խաղալու է։ Չգիտեմ քանի րոպե, բայց նա հաստատ կխաղա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։
Մայիսի 17-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։
























































