«Ֆիորենտինան» հրապարակել է «Բարսելոնայի» համար հետաքրքրություն ներկայացնող Սոֆյան Ամրաբատի գինը։
Ֆլորենցիայի ակումբն ամռանը մտադիր է 20-25 մլն եվրո ստանալ Մարոկկոյի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանի համար: Այս մասին հայտնում է Relevo-ի լրագրող Տոնի Խուանմարտին։
Ամրաբատի և «Ֆիորենտինայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ, սակայն պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի։
Իտալական թիմի ղեկավարությունը Սոֆյանին խոստացել է օգնել նրան տեղափոխվել «Բարսա» մրցաշրջանի ավարտից հետո։
























































