Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի բանակցելու ՊՍԺ-ի հետ հարձակվող Կիլիան Մբապեի համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ 2023 թվականին խաղացողի տրանսֆերը հնարավոր չէ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով։ Իրավիճակը կարող է փոխվել միայն 2024 թվականին, եթե ֆրանսիացին որոշի հեռանալ ակումբից պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։
2022 թվականին Մբապեն կարող էր տեղափոխվել «Ռեալ», սակայն վերջին պահին երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 40 խաղի՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 180 միլիոն եվրո։
























































