«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հաղթական գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղում (1-0)։
Այսպիսով, մադրիդցիների կիսապաշտպանը դարձավ ամենաարդյունավետ իսպանացի խաղացողը եվրոպական թոփ 5 լիգաներում գոլ + փոխանցում համակարգով 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո ընկած ժամանակահատվածում։
Ասենսիոյի հաշվին 14 արդյունավետ գործողություն է՝ 9 գոլ և 5 գոլային փոխանցում։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
























































