Լի լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում երկրպագելու է Մադրիդի «Ռեալին»։
«Առաջին հանդիպումը հիանալի էր, ինչպես և սպասվում էր: «Ռեալը» վերջին շրջանում շատ լավ է խաղում, ես կերկրպագեմ նրանց։
Ես մադրիդիստ եմ, բայց ոչ ֆլորենտինիստ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Այսպիսով, Տեբասը հեգնանքով պատասխանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ իր համագործակցության մասին լուրերին։
























































