«Բարսելոնան» ստացել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու արտոնագիր։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Կայացել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ակումբների արտոնագրման հարցերով կոմիտեի նիստը, որը միաձայն որոշել է ՈՒԵՖԱ-ի արտոնագիր տրամադրել կատալոնացիներին։
Մարտին ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Բարսելոնայի» դեմ՝ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Էնրիկես Նեգրեյրային դրամական վճարումների առնչությամբ: Լրատվամիջոցները հայտնում են, որ 2001-2018 թվականներին կատալոնական ակումբը Նեգրեյրային ավելի քան 7 միլիոն եվրո է վճարել:
Չէր բացառվում, որ ՈՒԵՖԱ-ն կարող էր «Բարսելոնային» մեկ մրցաշրջանով հեռացնել եվրոպական մրցաշարից՝ կոռուպցիոն գործի պատճառով։
























































