Մայիսի 12-ին ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարի 3-րդ` վերջին տուրի շրջանակում մրցեցին Հայաստան-1 և Հայաստան-2 հավաքականները: Հայաստան-1-ը հաղթել է մեր մյուս թիմին 3:0 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Օրվա մյուս խաղում Ուզբեկստանը հաղթել է Լիբանանին 1:0 հաշվով:
Հայաստան-1 — Հայաատան-2` 3:0 (1:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը` Բաղդասարյան, 17, Եդիգարյան, 46, Ղազարյան, 47 (11մ)
Հայաստան-1
12. Վիգեն Սարգսյան, 14. Համլետ Գյոզայլան, 23. Մատեոս Զեյնալյան, 15. Արամ Այանյան, 17. Ալեն Ամիրխանյան, 8. Դավիթ Հովհաննիսյան (6. Սուրեն Պետրոսյան, 41), 18. Արտյոմ Հակոբյան (10. Կիրիլ Եդիգարյան, 41), 19. Ալբերտ Բաղդասարյան, 20. Բորիս Առաքելյան, 11. Արմեն Ղազարյան (5. Արամե Եղոյան, 63), 9. Արսեն Ադոյան
Պահեստայիններ` 1. Սերյոժա Հարությունյան, 4. Տիգրան Օհանյան, 2. Ժիրայր Գրիգորյան, 3. Ռուբեն Գրիգորյան, 7. Անդրանիկ Երվանդյան, 21. Գևորգ Թումանյան
Գլխավոր մարզիչ՝ Էրիկ Նազարյան
Հայաստան-2
1. Դավիթ Պողոսյան, 4. Վարդան Խաչատրյան, 3. Բորիս Ավանեսյան, 5. Էմմանուել Գրիգորյան (13. Լեռնիկ Գևորգյան, 57), 15. Ռոման Հովհաննիսյան, 17. Հրաչ Կարինյան, 18. Արման Ամիրխանյան (6. Սերգեյ Առաքելյան), 20. Սամվել Գևորգյան (10. Արթուր Սահակյան, 75), 14. Մհեր Առուստամյան, 7. Ալեքս Մանուկյան (21. Լեո Մեսրոպյան, 57), 22. Մհեր Հարությունյան (11. Գոռ Գրիգորյան, 61)
Պահեստայիններ՝ 12. Նարեկ Նազարեթյան, 2. Սերյոժա Պետրոսյան, 8. Էրիկ Գևորգյան, 9. Մենուա Պողոսյան, 23. Մաթեոս Զեյնալյան
Գլխավոր մարզիչ՝ Էրիկ Նազարյան
Այսպիսով, Ուզբեկստանի Մ-14 հավաքականը զբաղեցրել է առաջին հորիզոնականը` 9 միավորով: Հայաստան-1-ը 6 միավորով գրավել է երկրորդ տեղը, երրորդ տեղում Հայաստան-2-ն է` 3 միավորով: Լիբանանը 0 միավորով զբաղեցրել է վերջին հորիզոնականը:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ամիրխան Երկինովը` Ուզբեկստանից: