«Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել Ռուբեն Նևեշի հետ, թեև Չավին չի ցանկանում նրան տեսնել թիմում։
«Կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան բանակցում է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտօանի հետ, չնայած Չավին նախապատվությունը տալիս է այլ խաղացողների այդ դիրքում, հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լապորտան մտերիմ հարաբերություններ ունի Նևեշի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և ցանկանում է Ռուբենին տեսնել «Բարսելոնայում»: Չավին կասկածում է, որ պորտուգալացին կհամապատասխանի իր թիմի խաղաոճին։
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին Չավիի առաջին ընտրությունն է, սակայն «Բարսան» հրաժարվել է այս տարբերակից, քանի որ բասկյան ակումբը ցանկանում է 70 միլիոն եվրո ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Աղբյուրները հայտնել են ESPN-ին, որ «Բարսան» այս ամառ կարող է կրկին փորձել ձեռք բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին: Ֆուտբոլիստը, որի պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, կցանկանար միանալ «Բարսային», սակայն վերջին շաբաթներին կատալոնացիների հետաքրքրությունը Ամրաբատի նկատմամբ նվազել է։ Լապորտան շարունակում է աշխատել Նևեշի գործարքի վրա:
Այս մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը «գայլերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































