Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսն» ու «Սևիլիան» ոչ-ոքի՝ ՝ 1։1 հաշվով ավարտեցին խաղը։
Այս խաղին մասնակցել է նաև թուրինյան թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին։ Այս հանդիպումը նրա համար 500-րդն էր ակումբի մարզաշապիկով։
«Յուվենտուսում» անցկացրած 500 խաղում Բոնուչին խփել է 37 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Նա ութ անգամ դարձավ երկրի չեմպիոն, երեք անգամ նվաճեց Իտալիայի գավաթը և հինգ անգամ նվաճեց Սուպերգավաթը։
Մրցակիցների պատասխան հանդիպումը նախատեսված է մայիսի 18-ին, խաղը կանցկացվի Սևիլիայում։
























































