«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը քննադատել է «Միլանի» խաղը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ առաջին խաղում (0-2):
««Միլանի» խաղն այնքան հեռու է այս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մակարդակից, որ սարսափելի է: Նրանք նման էին խաղադաշտ դուրս եկած խաղացողների բանդայի։ Նրանք միասին չէին խաղում: Մարզիչը պետք է գլուխը կոտրի։ Թիմի սիրտը գոյություն չուներ։
Տոնալին չափազանց ծույլ էր Մխիթարյանի գոլի հետ կապված իրավիճակում՝ թույլ տալով մրցակցին փախչել իրենից։ Երկու կենտրոնական պաշտպան՝ ոչ մի հարաբերություն, ոչ մի շփում: Որտե՞ղ է շփումը և ինչպե՞ս կարող եք թույլ տալ, որ ինչ-որ մեկը հայտնվի թիմի սրտում: Բոլոր 90 րոպեները «Միլանի» երկու կենտրոնական պաշտպաններն ու երկու կենտրոնական կիսապաշտպաններն անչափ պասիվ էին և թույլ»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
«Ինտեր»-«Միլան» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին։