Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ, իսկ այժմ մյունխենյան գրանդի գործադիր տնօրեն Օլիվեր Կանն արձագանքել է մրցաշրջանի ավարտին հարձակվող Թոմաս Մյուլերի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին տեղեկություններին։
«Դա չի լինի: Մյուլերն այժմ լավ մարզավիճակում է, նա վնասվածք չունի և ուժեղ բնավորություն ունի։ Այս խաղացողը կարևոր է մեր ակումբի համար։
Համոզված եմ, որ Թոմասը դեռ շատ հանդիպումներ կանցկացնի «Բավարիայի» կազմում»,- Օլիվերի խոսքերն է փոխանցում ayern & Germany-ն։
Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։
























































