«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր ապաքինման մասին։ Այսօր գերմանացին առաջին մարզումն է անցկացրել ծանր վնասվածքից հետո։
«Ես լավ եմ.։ Ուրախ եմ ամեն օր գալ բազա և մարզվել այստեղ։ Վերականգնումը շատ լավ է ընթանում, մենք գոհ ենք։ Հաճելի է ամեն օր մի քայլ առաջ անել: Մենք բոլորս լավատես ենք։ Դարպասապահների վարժությունները, որոնք մենք անում ենք փակ տարածքում, շատ լավն են: Ես արդեն կարող եմ նորից հեծանիվ վարել առանց խնդիրների, ինչպես նաև կատարել ուժային վարժությունների մեծ մասը»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Հաղորդվում էր, որ 37-ամյա դարպասապահը հուլիսին կարող է վերադառնալ «Բավարիայի» ընդհանուր խումբ։
























































