Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է իր ապագա ծրագրերի մասին, հաղորդում է Fox News-ը:
«Չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Ակումբի ղեկավարությանը խոստացել եմ, որ ամեն ինչ կանեմ ՄՅՈւ-ի սպորտային պատիվը բարձր պահելու համար:
Դժվար է ասել, թե որտեղ կհայտնվես մեկ օր հետո: Ֆուտբոլիստի կյանքը լի է անակնկալներով և փորձություններով: Մրցաշրջանի վերջում մենք կբանակցենք և որոշում կկայացնենք»,- ասել է Մատիչը:
Հիշեցնենք, որ 31-ամյա սերբին իրենց կազմում են ցանկանում տեսնել իտալական և իսպանական ակումբները:
Մատիչի համար մղվող պայքարում առաջատար դիրք է զբաղեցնում Մադրիդի «Աթլետիկոն»: