Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հայտվել է իտալական «Միլանի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է ESPN-ը:
Ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև Մադրիդի «Աթլետիկոն»: Նշվում է, որ 31-ամյա սերբի համար մղվող պայքարում առաջատար դիրք է զբաղեցնում իսպանական ակումբը:
Հիշեցնենք, որ Մատիչի պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է այս հուլիսին:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Մատիչը անցկացրել է 10 հանդիպում: