Կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Գերմանական ակումբը պլանավորում էին ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը՝ աշխատավարձի բարձրացմամբ մինչև 14 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է անգլիացու հետ պայմանագիր կնքել մինչև 2029 թվականը՝ 20 միլիոն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգհեմը հրաժարվել է Պրեմիեր լիգայի ակումբից։
























































