Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է տեղափոխվել «Միլան», տեղեկացնում է Calcio Mercato-ն:
Միլանյան ակումբը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել 26-ամյա իտալացուն:
Նշվում է , որ գործարքը կարող էր տեղի ունենալ դեռ նախորդ ձմռանը, սակայն, կողմերը չեն կարողացել համաձայնեցնել Բերնարդեսկիի տրանսֆերային արժեքը:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում իտալացին մասնակցել է 17 հանդիպման: