«Մանչեսթեր Սիթին» այս պահի դրությամբ ամենաարդյունավետ թիմն է թոփ-5 լիգաների ակումբների շրջանում։
Գվարդիոլայի թիմն այս պահի դրությամբ 89 գոլ է խփել Անգլիայի առաջնություններում։
Լավագույն եռյակում են նաև «Արսենալը» և «Բավարիան»․ Արտետայի և Տուխելի սաներն ընթացիկ մրցաշրջանում 83-ական անգամ գրավել են մրցակցի դարպասը։
4-րդ տեղում այս ցուցանիշով ՊՍԺ-ն է՝ 79 գոլ, որին հաջորդում է «Բորուսիան»՝ 73 գոլով։ Նշենք, որ այս պահի դրությամբ միայն 3 ակումբներ են, որ հատել են 80 գոլի շեմն այս մրցաշրջանում։
1․ «Մանչեսթեր Սիթի» — 89 գոլ
2-3․ «Բավարիա» — 83 գոլ
2-3․ «Արսենալ» — 83 գոլ
4․ ՊՍԺ — 79 գոլ
5․ «Բորուսիա» — 73 գոլ
6․ «Նապոլի» — 70 գոլ
7․ «Ռեալ» — 69 գոլ
8․ «Մոնակո» — 68 գոլ
9․ «Լիվերպուլ» — 67 գոլ
10․ «Տոտենհեմ» — 64 գոլ
























































