«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խնդրել է ակումբին ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Տուխելը Դեմբելեին դիտարկում է որպես հարձակվող Սադիո Մանեին փոխարինող, ով կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Բավարիան» լրջորեն հետաքրքրված է Դեմբելեի ծառայություններով, եթե «Բարսելոնան» չկարողանա երկարաձգել հարձակվողի հետ պայմանագիրը:
Ավելի վաղ «Բավարիան» Մանեին տուգանել էր 350 հազար եվրոյով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում (0:3) թիմակից Լերոյ Սանեի հետ ունեցած կոնֆլիկտի համար:
Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































