Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գործադիր տնօրեն Ակսել Հելմանը խոսել է թիմի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի մասին:
«Կոլո Մուանիի տրանսֆերային արժե՞քը։ Երբ նայում եմ միջազգային շուկան, պատկերացնում եմ 90 միլիոն եվրոյից այլ ավելի բարձր թիվ։ Նա երկարաժամկետ պայմանագիր ունի։ Իմ իդեալական սցենարը կլինի այն, որ նա մնա «Այնտրախտում»,- Հելմանի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերով հետաքրքրված է «Բավարիան»։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: