«Նապոլիի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին նշել է վրացի կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիաn մեծ ներդրում է ունեցել Ա Սերիայում նեապոլցիների հաղթանակում։
Ա Սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (1:1): Այս արդյունքը բավական էր մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ չեմպիոն դառնալու համար։
««Նապոլին» հիանալի մրցաշրջան անցկացրեց, հիանալի ելույթ էր: Հաճելի է, որ հաղթեց այն թիմը, որը կախարդական խաղ ցուցադրեց։ Այս առաջնության կերտողներից մեկը, անկասկած, Խվիչա Կվարացխելիան էր։ Կարծում եմ՝ նա այս մրցաշրջանի գլխավոր հայտնությունն է։ Ֆուտբոլիստ, ում հետաքրքիր է հետևել խաղի ցանկացած պահի»,- Լիպիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
22-ամյա Խվիչան այս մրցաշրջանում Ա Սերիայի 29 խաղում դարձել է 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։