Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր անցկացվում են երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները:
Ժամը 17:00-ին մեկնարկած խաղում բրոնզե մեդալների համար պայքարել են պորտուգալական «Սպորտինգն» ու «Բենֆիկան»: Լարված ու դիտարժան խաղն ավարտվել է «Բենֆիկայի»՝ 6:3 հաշվով հաղթանակով:
Ավելի ուշ կմեկնարկի եզրափակիչը, որտեղ ուժերը կչափեն իսպանական «Պալման» և «Բարսելոնան»: Ֆուտտզալի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի՝ «Պալմայի» կազմում դաշտ դուրս կգա նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուկա Մյուլլերը: Խաղի մեկնարկը ժամը 20:00-ին է: