«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մինչև 22 տարեկան երրորդ խաղացողը, որը մեկ մրցաշրջանում գերազանցել է 30 գոլային գործողությունների շեմը։
21-ամյա անգլիացին գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 36-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պալմերը խփել է 21 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Նախկինում Պրեմիեր լիգայում այս նվաճմանը հասել էին միայն «Բլեքբերնի» նախկին հարձակվող Քրիս Սաթոնը և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը։
Անցյալ տարվա սեպտեմբերին Պալմերը «Չելսի» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»։