Ինչպես տեղեկացնում է գերմանական Fussball News-ը, Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է ճապոնացի պաշտպան Կո Իտակուրայի ծառայություններով։
Նշվում է, որ «Ատլետիկոն» կարող է պայմանագիր կնքել նրա հետ՝ վճարելով Մյոնխենգլադբախի «Բորուսիային» 10-15 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մոնակոն», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»։
27-ամյա ճապոնացի կենտրոնական պաշտպանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում 45 պաշտոնական հանդիպում է անցկացրել՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: