«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը չի տեղափոխվի «Բարսելոնա»։
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը հրաժարվել է բրազիլացի կիսապաշտպանին գնելու մտքից։ Չնայած այն փաստին, որ «Բարսելոնան» ամռանը կարող է գնել 31-ամյա ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով, այնուամենայնիվ ակումբը հրաժարվել է Վիլիանի տրանսֆերը գնելուց՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը։
Կատալոնական ակումբում նաև կարծում են, որ Վիլիանի տեղափոխությունը կարող է բացասական կերպով ազդել Անսու Ֆատիի զարգացմանը։
Նաև հավելենք, որ «Բարսելոնայում» դեռևս հույս ունեն, որ Նեյմարը հնարավոր է վերադառնա։