Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը՝ ընտրելով Մադրիդի «Ռեալը»։ հայտնում է Marca-ն։
«Քաղաքայիները» անգլիացի ֆուտբոլիստին 6 տարի ժամկետով պայմանագիր են առաջարկել՝15 միլիոն եվրո աշխատավարձով: Նշվում է, որ Բելինգհեմի համար այս առաջարկն ավելի շահավետ էր, քան մադրիդյան ակումբինը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մոտ է ֆուտբոլիստի հետ վերջնական համաձայնության գալուն։ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է 140 միլիոն եվրո ստանալ իր աստղի վաճառքից, Մադրիդի «Ռեալը» փորձում է գինը իջեցնել 100-120 միլիոն եվրոյի։