«Բավարիան» հրաժարվել է Վիկտոր Օսիխենին ձեռք բերելու մտքից:
Մյունխենցիները չափազանց թանկ են համարում «Նապոլիի» հարձակվողի տրանսֆերը (120-150 մլն եվրո), հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ այժմ «Բավարիան» դիտարկում է Ռանդալ Կոլո-Մուանիին (Ֆրանկֆուրտ «Այնտրախտ») կամ Ռասմուս Հոյլունդին (Ատալանտա) գնելու հնարավորությունը։
Կոլո-Մուանի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 120 մլն եվրո, իսկ Transfermarkt-ը Հոյլունդի շուկայական արժեքը գնահատում է 35 մլն եվրո։