Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Արարատին»։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը։ 44-րդ րոպեին Իբեհ Ռենսոմը հավասարեցրեց հաշիվը։
51-րդ րոպեին Տաոֆիկ Ջիբրիլի խփած գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին։
«Արարատ-Արմենիան» 66 միավորով 3-րդ տեղում է և 4 միավորով է զիջում առաջատար «Ուրարտուին»։ «Արարատը» 29 միավորով 7-րդն է։