«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրիի ապագան մյունխենյան թիմում մնում է կասկածի տակ։
Մյունխենյան ակումբը պատրաստ է լսել խաղացողի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, սակայն Գնաբրին մտադիր չէ հեռանալ թիմից։
Ֆուտբոլիստը հարմարավետ է զգում ակումբում և քաղաքում, նա հեղինակություն ունի «Բավարիայի» հանդերձարանում։ Նաև Գնաբրին շատ լավ ընկերներ է Ջոշուա Կիմմիխի հետ, ով մյունխենցիների առաջատարն է։ Թոմաս Տուխելը նույնպես գնահատում է Գնաբրիին և, չնայած վերջին շաբաթների նրա վատ մարզավիճակին, շարունակում է վստահել նրան։
Բացի այդ, հարձակվողը շատ բարձր աշխատավարձ է ստանում «Բավարիայում»: Եթե անգամ մյունխենյան ակումբը Գնաբրիի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ ստանա, դժվար թե այլ թիմ ցանկանա նրան նման աշխատավարձ վճարել։
























































