«Նապոլիի» նախկին կիսապաշտպան Մարեկ Համշիկը կիսվել է Իտալիայի առաջնությունում նեապոլցիների ենթադրյալ տիտղոսով իր էմոցիաներով՝ ասելով, որ հասկանում է, թե որքան կարևոր է հաղթանակը քաղաքի բնակիչների համար։
«Ես մեծ ուրախություն եմ զգում, երբ մտածում եմ նեապոլցիների մասին, ովքեր ամեն տարի խնդրում էին ինձ նվաճել այս տիտղոսը: Վերջապես եկել է ժամանակը։
Բազմիցս պատկերացրել եմ, թե որն է լինելու այն պահը, երբ քաղաքը կզգա այս մեծ ուրախությունը։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում «Նապոլին» երկրպագուների և նեապոլցիների համար։ Ամեն անգամ, երբ ես հանդիպում էի երկրպագուների հետ, նրանք ասում էին. «Դու պետք է հաղթես Սկուդետտոն»:
Սա երազանք է բոլորի համար: Ուրախ եմ բոլորի համար, ովքեր կապված են թիմի հետ։ Սա նրանց հաղթանակն է»,- Համշիկի խոսքերն է մեջբերում calciomercato.com-ը։