«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան խոսել է թիմի խաղացողների վրա ճնշումների մասին.
«Բավարիայի» շուրջ չափազանց մեծ աղմուկ կա. Խաղացողներն այժմ ամբողջովին ոչնչացված են լրատվամիջոցներում: Դա հաստատ չի օգնում: Որպես խաղացողներ՝ մենք այս պահին շատ բանի հետ պետք է համակերպվենք: Ճիշտ է, թե ոչ, իրականում նշանակություն չունի: Սա լավ չէ»,- Գորեցկային մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
30 տուրից հետո «Բավարիան» 62 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Բորուսիայից»: Բացի այդ, «Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ քառորդ եզրափակիչում պարտվելով «Մանչեսթեր Սիթիին» (0:3; 1:1):